Ողջույն
Հանրային ռադիոյի Լյուն- Սե երիտասարդական ծրագիրը եթերում է ամեն օր 16 անց 10-ից մինչև 16 անց 57, Հանրային ռադիոյի առաջին ալիքով և FM107,7 հաճախականությամբ: Այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 27-ին, ծրագիրն արդեն 6 տարեկան է ու շարունակում է աշխարհին նայել շատ ուշադիր և հետաքրքրության անսպառ զգացումով:
Այսօր եթերում
ºÃ» ϳñáÕ »ù ·Ý³ó»ù ø³ñ³háõÝç áõ ÙÇ ù³ÝÇ ù³ñ ¿É ¹áõù ߳ɳϻù ï³ñ»ù,- h»·Ýում է Ï»Ýë³µ³Ý³Ï³Ý ·ÇïáõÃÛáõÝÝ»ñÇ Ã»ÏݳÍáõ ì³ã³·³Ý ì³hñ³¹Û³ÝÁ: ø³ñ³háõÝçÇ 95-ñ¹ ù³ñÝ ³Ýh»ï³ó»É ¿, ÙÇÝã¹»é ³Ûë ϳéáõÛóը å»ï³Ï³Ý å³ßïå³ÝáõÃÛ³Ý ï³Ï է: ì³ã³·³Ý ì³hñ³¹Û³Ýը h³Ûïݳµ»ñ»É է ³åß»óáõóÇã ÷³ëï»ñ: ø³ñ³háõÝçÇ ù³ñ»ñÁ ¹³ë³íáñí³Í »Ý ×Çßï ³ÛÝå»ë, ÇÝãå»ë ¹³ë³íáñí³Í »Ý γñ³åÇ h³Ù³ëï»ÕáõÃÛ³Ý ³ëïÕ»ñÁ: ԲáÉáñ áõëáõÙݳëÇñáõÃÛáõÝÝ»ñÁ å³ñáÝ ì³hñ³¹Û³ÝÁ Ý»ñϳ۳óñ»É ¿ úùëýáñ¹Ç h³Ù³Éë³ñ³ÝÇ åñáý»ëáñÝ»ñÇÝ: Աñ¹»Ý ³Ûë ß³µ³Ã г۳ëï³Ý Ï·³ úùëýáñ¹Ç ËáõÙµÝ áõ ³Ûëï»Õ áõëáõÙݳëÇñáõÃÛáõÝÝ»ñ ϳÝÇ:Øերի øալանթարյան
Շնորհավոր հայկական երկու հանրապետություններից մեկի` Արցախի անկախության տոնը: 1991թ այս օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության պատմությունը: 1991-ի սեպտամբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Պատերազմ, զրկանքներ, հազար ու մի արհավիրք տեսած Արցախն այսօր հաղթանակած ու հպարտ քայլում է իր պատմության նոր ճանապարհով:Մերի Քալանթարյան
Երևանի դպրոցներն այսօր դիմավորում էին աշակերտներին: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց, որ միակ խնդիրը`միջնակարգից հիմնական դպրոցին անցումն էր, բայց դրան նախորդ տարվա ընթացքում նախապատրաստվել էին: Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ դժգոհեց, որ իրենց դպրոցը հիմնավերանորոգված չէ, բայց դասերը սկսելուց առաջ՝ դասասենյակները մաքրել են, հատակը ներկել, վերանորոգման թեթև աշխատանքներ իրականացրել: Այս դպրոցում ոչ միայն գրքերը ստացել են, այլև բաժանել, ի տարբերություն Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի, որը բավարար չափով գրքեր չի ստացել, և այդ խնդիրը դեռ լուծված չէ: Սեգ կիրակոսյան
|