Hello :)
Listen us every day from 15:20 on FM 107,6

Ողջույն

Հանրային ռադիոյի Լյուն- Սե երիտասարդական ծրագիրը եթերում է ամեն օր 16 անց 10-ից մինչև 16 անց 57, Հանրային ռադիոյի առաջին ալիքով և FM107,7 հաճախականությամբ: Այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 27-ին, ծրագիրն արդեն 6 տարեկան է ու շարունակում է աշխարհին նայել շատ ուշադիր և հետաքրքրության անսպառ զգացումով:

Այսօր եթերում


Արտակ Բեգլարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը` քաղաքագետ մասնագիտությամբ: Այժմ սովորում է սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում: Կուրությունը չի խանգարել Արտակին ուսման ընթացքում փայլուն առաջադիմություն ցուցաբերելու: Վերջերս Արտակը դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց` ուսումն այնտեղ շարունակելու հայտով, սակայն նրան մերժել են` ուղղակիորեն պատասխանելով. Դիվանագետը կույր չի լինում: Արտակի ընկերները բողոքի ակցիա էին կազմակերպել արտգործնախարարության շենքի առջև` պահանջելով վերականգնել նրա սահմանադրական իրավունքը: Նշան Աբասյան


Անահիտ Գրիգորյանը նկարչուհի է: Աշխատում է Արևածաղիկ ամսաթերթում` որպես գեղարվեստական ձևավորող: Նաև լուսանկարչությամբ է զբաղվում:


Արվեստում Անահիտը սիրում է տեսնել կյանքի ամենապարզ իրողությունները, ամենահամեստ մարդկանց, աշխարհի ամենագողտրիկ ու ամենափոքրիկ անկյունները: Անահիտը անչափ սիրում է ճամփորդել: Եղել է Եվրոպական մի քանի երկրում, և, իր խոսքով, ամեն անգամ Հայաստան է վերադարձել ավելին սովորած ոչ միայն աշխարհի, այլև հենց հայ ժողովրդի մասին: Դրսի հայացքով նայելով` կարևոր բացահայտումներ ես անում ներսի մասին. ասում է նա: Նշան Աբասյան


Ավագ լեյտենանտ`Կարեն Թադևոսյանը բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանի Դաշնությունում: Ավարտել է Վորոնեժի Ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտը: Ստանալով սպայի կոչում ռադիոելեկտրոնային պայքար մասնագիտությամբ`վերադարձել է հայրենիք և արդեն 6 տարի է` ծառայում է հայոց բանակում: Որքան էլ այսօր ավելի հաճախ են խոսում բանակում տեղի ունեցող տխուր իրադարձությունների մասին, դրանք իրականում անհամեմատ նվազել են վերջին տարիներին,- ասում է ավագ լեյտենանտը,- պարզապես այսօր հասարակությունն է առավել ուշադիր դարձել զինված ուժերի հանդեպ: Նշան Աբասյան


 

 
Public Radio of Armenia Public Radio of Armenia International WWF
Hero of the month
Hero of the month

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:

Hero of the month
I can answer

Սա մեր բլոգի հասցեն է` http://lyunse.info/

Hero of the month
Հայաստանցի երիտասարդներն ակտի՞վ են, թե ոչ
Այո
Ոչ



Դիտել արդյունքները