Who we are
Ծրագրի ղեկավարն է Արմինե Գեղամյանը , աշխատակիցներն են ` Դերիկ Վարդումյանը , Հասմիկ Ղարսլյանը , Անի Հակոբյանը , Մերի Քալանթարյանը , Զարուհի Քոչարյանը , Արամ Ոսկանյանը :
Այս երիտասարդների մասին կարելի է շատ երկար խոսել, բայց մենք սիրում ենք պատմել ուրիշների մասին , այլ ոչ թե մեր ...
Armine

Don’t stain information, it isn’t only yours.
"ԼյունՍեն" ստեղծվեց երիտասարդներին ճանաչելու, հասկանալու եւ օգնելու համար: "ԼյունՍեի" լրագրողները շտապում են ձեր հոգսերը պատմել աշխարհին: Դուք էլ ձեր անկեղծությունից գոնե մի մասնիկ նվիրեք "ԼյունՍեին": Եւ ամենակարեւորը. գտեք ձեր Լույսը, որ չդառնաք ուրիշի Ստվերը:
"ԼյունՍեն" գիտի իր անելիքը, դուք էլ գտեք ձերը:
Derik

Inforamtion top-extrim
ՀՀ ամենանիհար լրագրողը, որը գլուխ է հանում համակարգչային և հնչյունային բոլոր խնդիրներից, թեեւ շատ է սիրում ծանր ռոք և հարվածային գործիքներ: Մեր ազգային ծեսերի խորին իմացությունն անգամ նրան չի խանգարում հանիրավի նյարդայնացնել Զարուհուն:
Իսկական արիացի: Բնավորությամբ հանդարտ է, հավասարակշռված: Հանդուրժող է նույնիսկ ծխողների հանդեպ:
Hasmik

Love news in yourself, not vice versa
Սիրում է
- սալաթ "Օլիվիե"
- հաճոյախոսություններ, թեկուզ հանգուցյալից
- ինտերնետ, չաթ, ֆաքս և մարդկային հաղորդակցման այլ միջոցներ
- շրջագայել` քաղցրավենիքը գրպանում
- կտրվել իրականությունից
Չի սիրում
- ուշադրությունից դուրս մնալ
- անպարտաճանաչ մարդկանց, ովքեր չեն սիրում լսել իրեն
- լուսաբանել այն, ինչ չկա. այսինքն` քաղաքականություն և մշակույթ
- անտարբեր է երթուղայինների վարորդների և հեռուստատեսային օպերատորների հանդեպ
Ani

Who doesn’t feed a journalist, he feeds a dictator
Իմ դեմքի թթված արտահայտությունն առաջին հայացքից տպավորություն է ստեղծում, թե երբեք էլ չեմ կարողանա արտաբերել "Ս" տառը: Սակայն իմ հերոսները` փոքրիկները, նույնիսկ դա էլ չեն կարողանում արտաբերել ինչպես հարկն է:
Ես ինքնամփոփ եմ, նպատակասլաց, թեեւ երազում եմ լինել Եգիպտոսում, եւ ոչ թե ուշադրության կենտրոնում:
Meri

My news belongs to you my native land
Եթե մկնիկ ես լինեի` կծլկեի աշխատանքից...
Եթե կատու` չէի վախենա չար շներից...
Թե որ առյուծ` վանդակները չէի հանդուրժի...
Իսկ թե արծիվ ես լինեի` բաց երկնքից կհսկեի
Անծայրածիր սահմանները հերոսական Չորաթանի...
Zaruhi

You can’t born as a journalist, you can die like one.
Այն ի՞նչն է, ի՞նչը, ավելի ստույգ` ո՞վ,
Որի կողքով չես անցնի անվրդով,
Բայց քեզ միշտ կզգաս խիստ անապահով,
Եթե Զարուհուն ճանաչես դեմքով:
Aram

If news, only with ties
Ման է գալիս քաղցած, տրտում,
Սնվում օդով` անապատում,
Աղջիկներին պահած սրտում`
Ռաբիզներից է խուսափում:
կրկներգ
Արամ, Արամ, Արամ,
Ամենաթարմ տղան,
Մարդամոտ ու շփվող`
Ձիթապտուղ ուտող:
Հռետոր է նա մի`
Գաղափարներ ունի,
Հազար ու մի "իզմ "-եր,
Հոգում` արվեստ ու սեր:
կրկներգ
Արամ, Արամ, Արամ,
Ամենաթարմ տղան,
Մարդամոտ ու շփվող`
Ձիթապտուղ ուտող:
Partners

Healthy collaboration with healthy editorial staff
|
|
Public Radio of Armenia
All rights reserved and belongs to Public Radio of Armenia
Design by gorvard |
The 2nd of September is the day of Independence of Artsakh.
Ayb, Ini, Lyun Address Public Radio. Ben,Tyun, Se Everywhere Lyunse.
| Are armenian young people active? |
|
|
| |